ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում

Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում
30.09.2016 | 09:14

Այս կիրակի Հայաստանի մարզերում կրկին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են, ընտրապայքար է ծավալվելու նաև խոշոր քաղաքներում, մասնավորապես Գյումրիում և Վանաձորում։ Այս քաղաքների թեկնածուների մասին մամուլը հաճախ է գրում, քանի որ մրցապայքարը, ավելի ստույգ` ընտրական հոռի բարքերը թույլ չեն տալիս մոռանալ նրանց մասին։ Համեմատաբար խաղաղ է իրավիճակը մյուս քաղաքներում։


Մամուլն անդրադարձավ նաև Սևանի քաղաքապետի շուրջ ծավալվող իրադարձություններին ու դրա համատեքստում մարզպետի հետ նրա հարաբերություններին։ irates.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզի մյուս քաղաքում՝ Մարտունիում, ևս ուզում է, իշխանափոխությունե անել, այլ խոսքով` տապալել գործող քաղաքապետին։ Նույն տեղեկությունների համաձայն, Մարտունու գործող քաղաքապետ Բագրատ Հարությունյանի և Ռաֆիկ Գրիգորյանի միջև տարաձայնություններ կան, ու վերջինս որոշել է, որ գործուն աջակցություն պետք է ցույց տա մյուս թեկնածուին՝ Արմեն Ավետիսյանին։
Թեև ով էլ ընտրվի, միևնույն է, սպասարկելու է ՀՀԿ-ին, քանի որ երկուսն էլ իշխող կուսակցության անդամներ են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ